Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը

07/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ժամը 03.30-ի սահմաններում պայթեցվել և հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:

Այսօր` օգոստոսի 7-ին, արդեն երրորդ օրն է, որ իրավապահ մարմինները, ըստ էության, պատշաճ գործողություններ չեն անցկացնում (մասնավորապես` մինչ օրս չի անցկացվել համալիր փորձաքննություն)` բացահայտելու սույն հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին: Մինչդեռ պայթյունը և հրդեհը իրագործվել են մայրաքաղաք Երևանի սրտում` Արաբկիր վարչական շրջանում, բնակելի շենքից մի քանի մետր հեռավորությամբ, գազատարի և կողքին կայանված մեքենաների անմիջական հարևանությամբ: Սույն փաստերի հաշվառմամբ` տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն, որի հետևանքով միայն երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չկան, և չեն պայթել բնակելի շենքերը սնուցող գազատարները, ինչը կհանգեցներ աղետալի հետևանքների: 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և իրավապահ մարմիններից պահանջում է օր առաջ բացահայտել հանցագործության կատարողներին, կազմակերպիչնրին և շարժառիթները, տալ իրավական գնահատական:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ ակնկալում է հանրությունից, քաղաքական ընդդիմադիր ուժերից և հասարակական միավորներից համապատասխան արձագանք կատարվածին` հաշվի առնելով նաև այն իրողությունները, որ` Արցախի մեծ մասը հանձնած, մեր ազգին տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ պատճառած, Հայաստանից տարածքներ տված, թշնամու զինվորներին երկրի սահմաններից ներս թողած, Հայաստանի ինքնիշխանությունը, Սահմանադրությունը, սահմանների անձեռնմխելիությունը ամբողջությամբ խախտած և նոր դավաճանական զիջումների մասին հայտարարած իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել Զարուհի Փոստանջյանի դեմ քաղաքական, քրեական, վարչական, ոստիկանական հետապնդումներով ու բռնություններով և այժմ էլ անցել է ուղիղ ահաբեկչական գործողությունների:

Ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցող հակահայ իշխանության` մեր և բոլոր հայրենասեր հայերի կարգախոսը այժմ էլ նույնն է` ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ, որի ուղին սկսվում է ներքին և արտաքին թուրքերից Հայաստանի և Արցախի ազատագրմամբ: 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

07 օգոստոսի 2021 թվական

Երևան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է ընդունված կանոնակարգին

Հաջորդ գրառումը

Հայատառ թուրքերենով առաջին վեպը. «Ագապի». Հովսեփ Վարդանյան փաշա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025
Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025
Նորություններ

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025
Հաջորդ գրառումը

Հայատառ թուրքերենով առաջին վեպը. «Ագապի». Հովսեփ Վարդանյան փաշա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել սրբազանի հետապնդման վերաբերյալ նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի...

ԿարդալDetails

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. Վարդան Օսկանյան

01/10/2025

Ստրասբուրգում գտնվող other guy-ին ասեք, որ նմանները էլ ավելի են «խայտառակում ռեսպուբլիական», այսինքն՝ իր երազած «վիլայեթը». Արմեն Աշոտյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական