Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ հարցը տարածքներ զիջելու մասին է, անգիր գիտեք՝ որ քարտեզն է, բայց երբ հարցնում ենք՝ որ թվականի քարտեզով պետք է դուրս գան Ջերմուկից, ասում եք՝ դեռ պետք է քննարկվի. Աննա Գրիգորյանը՝ փոխվարչապետին

21/10/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարո՛ն Գրիգորյան, երբ ձեզ հարց են տալիս, ասում են՝ Տավուշում ի՞նչ հիմքով եք իրականացրել, ինչպես դուք եք ասում՝ սահմանազատում, իսկ իրականում միակողմանի զիջումներ, ասում եք՝ բավարար հիմքեր կային։ Այսինքն, կանոնակարգն հաստատված չէր, վավերականացում անցած չէր, բայց ասում եք բավարար հիմքեր կային։ Այս մասին  այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հարցն ուղղելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

«Այսինքն՝ կանոնակարգը հաստատված չէր, վավերականացումն անցած չէր, ասում եք՝ բավարար հիմքեր կային։ Հարցնում ենք՝ էդ հիմքը ո՞րն է, ասում եք՝ 1976 թվականի քարտեզը։ Բա որ 1976 թ-ի քարտեզը բավարար հիմք է՝ կանոնակարգը բերել եք ԱԺ, որ ի՞նչ անեք։ Եթե 1976-ի քարտեզը Ձեզ համար ընդունելի քարտեզ է, իմ տեղեկություններով՝ նաև 2020 թ-ից հետո Սյունքում է իրականացվել զիջումներ՝ 1976-ի քարտեզի հիման վրա, բա ինչո՞ւ 1976-ի քարտեզը որպես հիմք ամրագրված չէ այս կանոնակարգով։ Եթե դա է հիմքը՝ ինչո՞ւ ամրագրված չէ։

Ընդհակառակը՝ կանոնակարգում գրված է վերաբերելի քարտեզներ։ Այդ ինչ վերաբերելի քարտեզներ են։ Ադբեջանից հարցրե՞լ եք՝ այդ ի՞նչ վերաբերելի քարտեզներ են։ Իսկ կարո՞ղ է պարզվի իրենց պատկերացմամբ՝ Հայաստանի մի շարք տարածքներ պատկանեն Ադրբեջանին:

Այդ կանոնակարգի մեջ ասվում է՝ սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույց: Ասում եք՝ եկեք հաստատեք կանոնակարգը, գնամ սահմանազատում իրականացնեմ, բայց էս փաստաթղթում ասվում է, որ դեռ նոր պետք է ուղեցույց ստեղծվի՝ քարտեզը որոշելու համար: Սա լո՞ւրջ է»,-նշեց պատգամավորը:

Աննա Գրիգորյանը միաժամանակ հետաքրրքվեց՝ հաջորդը որտեղի՞ց են իրականացնելու սահմանազատումը։

«Ինչո՞ւ եք Տավուշից սկսել, ինչո՞ւ հիմա Ջերմուկի մասին քննարկում չի գնում, ինչո՞ւ Ներքին Հանդի մասին քննարկում չի գնում: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ռազմական ճանապարհով տարածքներ հետ չենք բերելու։ Սահմանազատման գործընթացո՞վ ենք հետ բերելու, բա որտեղ է երևում, որ այդ տարածքները մեզ վերադարձվելու են։ Պարզ հարցեր են, ինչո՞ւ քարտեզները ամրագրված չեն, և որտեղ է երևում, որ մեր սուվերեն տարածքները վերադարձնելու են մեզ»,- հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց՝ ինքը չի հասկանում, թե ինչու են մտածում, որ քարտեզները չեն ամրագրվելու կամ ամրագրված չեն։

«Քարտեզները արձանագրությունների մեջ ամրագրվում են, ուղղակի հնարավոր չէ մեկ քարտեզի վրա հղում անել։ Դուք ասում եք՝ միակողմանի զիջումներ, բայց ինչքան ասեք, նույնքան ես կպատասխանեմ, որ նման բան չկա, միակողմանի զիջումների խնդիր չկա։

Գլոբալ իմաստով՝ Գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-ից 1978 թթ և այն բաղկացած է մոտավորապես 20 կտորից։ Այդ բոլոր քարտեզները ուժի մեջ են մտել 1979 թ-ին։ Բայց անգամ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, այո մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի տալը թե այս, թե որևէ փուլերում։ Սա է պատճառը, որ քարտեզի վրա հղում չենք տվել։

Ինչ վերաբերում է վերաբերելի քարտեզներին՝ կանոնակարգը չի ենթադրում նկարներ կամ մեկ կողմի կողմից ձևավորված քարտեզներ։ Քարտեզներ՝ նշանակում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ իրավական հիմք և հենք ունեցող պրոֆեսիոնալ տոպոգրաֆիկ քարտեզներ, որոնք իմպերատիվ են եղել 2 հանրապետությունների համար: Սա է ենթադրում կանոնակարգը»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը շեշտեց՝ հայ մարդը վստահ չէ, որ կանոնակարգը հաստատելուց հետո սահմանազատման գործընթացում Հայաստանի օկուպացված տարածքներն արդյոք վերադարձվելու են։

Ի պատասխան՝  փոխվարչապետը նշեց, որ չգիտի այդ հարցի պատասխանը, բայց կանոնակարգը պետք է հաստատվի, որ սահմանազատման գործընթացը շարունակվի։

«Երբ հարցը Ադրբեջանին ինչ-որ տարածքներ զիջելու մասին է՝ անգիր գիտեք, թե որ քարտեզն է՝ այն 1976 թվականի քարտեզն է, նույնն արել եք Սյունիքում, հիմա հերթը հասել է Ջերմուկին, և հարցնում ենք, թե ո՞ր թվականի քարտեզով պետք է դուրս գան, ասում եք, թե դա դեռ պետք է քննարկվի և պետք է հասկանանք։ Այսինքն Տավուշից տարածքներ զիջելը հստակ է, բայց այդ նույն քարտեզով չի՞ երևում, որ Ջերմուկից պետք է դուրս գան. է ս ի՞նչ եք ասում, պարո՛ն Գրիգորյան:

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ադրբեջանը գալու է, ասելու է՝ անկլավների հարցն եմ ուզում բարձրաձայնել, Տիգրանաշենի հարցը: Դուք էլ ասելու եք՝ եկեք Տիգրանաշենի հարցը քննարկենք: Դա համարվելու է վերջնական, բայց Ներքին Հանդի հարցը դեռևս քննարկման առարկա  չի դառնալու: Այսինքն՝ նախ պետք է հստակեցվեր քարտեզը, որը այստեղ չկա»:

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Տավուշում սահմանազատում իրականացվել է 1976 թվականի քարտեզով, իսկ Սյունիքում՝ 1978-ի։ Հարցին, թե ինչու դա կանոնակարգում չեն նշել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ նպատակահարմար չի նշել։

«Կարելի է փակ քննարկում կազմակերպել, քննարկել՝ ինչու է դա նպատակահարմար, ինչու՝ ոչ»,- ասաց փոխվարչապետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոշարք. Ցուցադրության բացում՝ մրցույթից առաջ

Հաջորդ գրառումը

Իսկ դուք ճշտե՞լ եք, թե Ադրբեջանում այս գործընթացը որ փուլում է, դե ճշտեք ուրեմն. փոխվարչապետը՝ լրագրողներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Իսկ դուք ճշտե՞լ եք, թե Ադրբեջանում այս գործընթացը որ փուլում է, դե ճշտեք ուրեմն. փոխվարչապետը՝ լրագրողներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական