Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ հարցը վերաբերում է ՀՀ անվտանգությանը, պետք է ձևացնենք, որ մարդ կարող է նման բան անել ու մնա՞լ. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին

05/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ հարցը վերաբերում է բանակցություններին, Հայաստանի անվտանգությանը, պետք է ձևացնենք, որ մարդ կարող է նման բան անել ու մնա՞լ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մասով մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու ՔՊ-ն սկսեց անհանգստանալ, երբ Աղազարյանը մերժեց վարչապետի խնդրանքը մանդատը վայր դնելու մասին, Սիմոնյանը պարզաբանեց՝ այդ ժամանակ է պարզ դարձել:

Նրա խոսքով՝ իրենք չեն իմացել այդ մասին, չեն իմացել՝ ով է արտահոսքի հեղինակը:

«Այդ քրեական գործի մասին մամուլում տեղեկություններ եղել են շատ երկար ժամանակ: Ես պարոն Աղազարյանին շատ երկար ժամանակ կանչել եմ, ասել եմ, որ մամուլում նման հրապարակումներ կան, նման բան կա՞, նա հերքել է: Քրեական գործ է հարուցվել, իրեն այդ քրգործի շրջանակում կանչել են, որ պարզեն՝ մեղք կա՞, թե՞ չէ: Ինքը հեռախոսը տվել է, երբ հեռախոսի մեջ տեսել են, որ բացի դրանից՝ կա այնպիսի բան, որի մասին մենք հիմա խոսում ենք, այդ ժամանակ է պարզ դարձել»,- նշեց Սիմոնյանը:

Նա հրաժարվեց մանրամասնել՝ խոսքն ինչի մասին է:

«Իսկ ինչի՞ եք դուք կարծում, որ այսքան ժամանակահատվածում մենք դեպքեր չենք ունեցել, որ պայմանական՝ բանակցությունները ձախողվել են: Ինչ-որ պահեր են եղել, որ բանակցությունները կանգնել են, հարաբերությունները սրվել են: Գիտեմ, որ պատճառներից մեկն այն է եղել, որ մենք պայմանական պայմանավորվածություն ենք խախտել, բարձրաձայն դրա մասին խոսել ենք: Դե, հիմա գնա-ապացուցի, որ այս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ այդ ինֆորմացիան փոխանցել, այլ սխալվել է»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ արդյոք եթե իր հեռախոսն առգրավեին, ինչ-որ բաներ չէի՞ն հայտնաբերի, Սիմոնյանը պատասխանեց՝ ապրում է օնլայն ռեժիմով: Նա վստահեցրեց՝ եթե դրա կարիքը լինի, կարող են իր հեռախոսը վերցնել և ոչ մի բան չեն գտնի:

«Ախր, դուք չգիտեք՝ ինչի մասին է խոսքը»,- ժպտալով հավելեց Ալեն Սիմոնյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Միջազգային

Առաջաիկա օրերին հնարավոր է՝ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպեն

02/02/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական