Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բանակցություններ է վարում ՌԴ իշխանությունների հետ՝ նոր կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար, որպեսզի պատրաստուկը այնուհետև գնահատվի: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի Համաամերիկյան առողջապահության կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսան, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բոլոր անհրաժեշտ տվյալները ստանալուց հետո ԱՀԿ-ն դրանք կրկնակի ստուգելու է՝ համոզվելու, որ ՌԴ կարգավորող մարմինները ոչինչ չեն անտեսել: Ըստ Բարբոսայի՝ միայն այդ վերանայումից հետո հնարավոր կլինի ասել, որ պատվաստանյութը բավարարում է ԱՀԿ բոլոր պահանջներին, անվտանգ է ու արդյունավետ, և որ կկարողանա պաշտպանել պացիենտներին: