Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երաժշտության և գինու միջև…

23/02/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գինու միջոցով Հայաստանի մասին պատմելու գաղափարը երաժիշտ Սոնա Շաբոյանը մտահղացել է տարիների ընթացքում։

Սոնա Շաբոյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո մեկ տարի սովորել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Երաժշտական կրթությունը  շարունակել է Գերմանիայի կոնսերվատորիայում՝ ավարտելով ասպիրանտուրան: Հետո տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ նախ երաժշտական գործունեություն է ծավալել՝ հանդես գալով համերգներով, թողարկելով ձայնասկավառակ:

Մոտ ութ տարի առաջ հիմնադրել է Heres մշակութային հիմնադրամը,  հետո նաև՝  Heres wine-ը։

«Heres» մշակութային հիմնադրամի միջոցով նա կամրջել է   Հայաստանն ու Շվեյցարիան: «Հաջող մեկնարկ էր, բավականին  հետաքրքիր արտիստներ Հայաստանից գալիս էին Շվեյցարիա՝ ելույթների, համատեղ համերգներ էին կազմակերպվում Շվեյցարիայի երգիչների հետ: Որոշեցի մշակույթը  համադրել անուշաբույր գինիների հետ եւ ստեղծեցի Heres wine-ը: Ես բացահայտեցի, որ Հայաստանում շատ հետաքրքիր գինու տեսակներ ունենք, որոնք կարող են հետաքրքրել թե՜ շվեցարացուն, թե մյուս ազգերին: Գինին, ինչպես երաժշտությունը, միջոց է՝  պատմելու քո երկրի մասին: Մի բան է, երբ դու աշխարհի ուշադրությունը  գրավում ես լուրջ ու խնդրահարույց թեմաներով, մեկ այլ բան է, երբ հաճելի ալիքի վրա՝ գինով ու երաժշտությամբ ես պատմում քո երկրի մասին, որտեղ կան բազում խորքային  խնդիրներ: Գերնպատակը Հայաստանն օտարներին ճանաչելի դարձնելն է»,-նշում է Սոնա Շաբոյանը։

 HERES անվանումը պատահական չի ընտրված, լատիներենից թարգմանաբար նշանակում է «ժառանգություն». թե՜ երաժշտությունը, թե՜ գինին  հայկական մշակութային ժառանգություն են, որոնց հետաքրքիր համադրությունը Սոնա Շաբոյանն  ուզում է ցույց տալ Շվեյցարիայում:

Այս տարի՝ մարտի 30-ից ապրիլի 6-ը,  Ցյուրիխում անց է կացվելու գինու գարնանային մեծ փառատոն՝ Expovina Primavera- ն, որտեղ Հայաստանը եւս ներկայացված է  լինելու տարբեր կազմակերպությունների միջոցով:

2022 թվականի նոյեմբերին, Ցյուրիխում՝ 12 նավերի վրա,  անց կացվեց աշխարհում մեծ համբավ ունեցող գինու Էքսպովինան: Այն կազմակերպվում էր 67-րդ անգամ, եւ Հայաստանը ներկայացված էր որպես հյուր-երկիր, ուներ իր նավը, որի վրա ցուցադրվում էին տարբեր հայկական գինեգործների արտադրած գինիները, ինչպես նաեւ՝ Հայաստանին  նվիրված գրքեր:

 Այդ օրերին Ցյուրիխում հանրային տրանսպորտի բոլոր միջոցների վրա, հասարակական վայրերում, գովազդային վահանակներին  Հայաստանի եռագույնն էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը Հաագայի դատարանի որոշումը փաստացի արհամարհում է

Հաջորդ գրառումը

Ես համարել եմ, որ  զինվոր եմ,  չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

07/05/2026
Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից․ Զախարովա

06/05/2026
Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
Հաջորդ գրառումը

Ես համարել եմ, որ  զինվոր եմ,  չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից. Ռուբեն Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական