Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպան չի կարող լուռ մնալ Ադրբեջանում հայ պատանդների նկատմամբ իրականացվող դատական սկանդալի հանդեպ. Ֆրանսիացի փաստաբաններ

17/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի  փաստաբանների,  փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու  հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների  համար:

Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը:  Ստորև  թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի  ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան առերեսվում է անընդունելի խախտումների հետ, որոնք չեն կարող անպատասխան մնալ: Ադրբեջանում հայ պատանդների  դատավարությունը պետական անարդարության ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է:

Այս դատավարությունը, որը միջազգային լրատվամիջոցներն ու  Եվրախորհրդարանը՝  2025 թ. մարտի 13-ի բանաձևով  որակել է որպես ձևական, ոտնահարում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս  ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառվող համակարգված ճնշումը: Ադրբեջանը, որը 2002 թվականից Կոնվենցիայի  կողմ է, բացահայտորեն ծաղրում է իր պարտավորությունները, պարբերաբար մերժում է Եվրոպական դատարանի որոշումները՝ հրաժարվելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականության և խոշտանգումների գործողությունները:

Այս ինստիտուցիոնալացված բռնապետությունը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների անարդար դատավարությամբ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ և կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձինք: Այս մարդիկ, որոնք գերեվարվել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ  փաստեր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, հատկապես Ռուբեն Վարդանյանը, որի լուսանկարներում ակնհայտ բռնության հետքեր են նկատվում:

Նրան շուրջ 45 կեղծ մեղադրանք է առաջադրված: Նա կարողացել էր ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել՝  նշելով, որ  «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին: Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:

Այս խոսքերը հնչում են որպես տագնապի ազդանշան դատական համակարգի դեմ, որը վերածվել է հայերի ճնշման և համակարգված նվաստացման գործիքի: Այս դատավարությունը բացահայտորեն խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը երաշխավորում է արդար և հրապարակային դատաքննության իրավունքը՝ անկախ և անաչառ դատարանի առջև: Այս խախտումների դեմ կոշտ արձագանքի բացակայությունը սպառնում է մարդու իրավունքների Եվրոպայի հիմքերին:  

Սրանով վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Չի կարելի հանդուրժել, որ Խորհրդի անդամ պետությունը գործի ապօրինի, առանց պատժի կամ հետևանքի: Ֆրանսիական և եվրոպական փաստաբանական պալատները պետք է պահանջեն դիտորդների ներկայություն այս պատանդների դատավարության ժամանակ: Եթե եվրոպական փաստաբանները խիզախություն  ունեն ներկա գտնվելու լրագրողների և  այլախոհների դատավարություններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի դրանից:

Արդյո՞ք այն  այնպիսի գերագույն բռնապետություն է, որի առջև մարդու  իրավունքների պաշտպանները նահանջում են: Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ: Եվրոպական  կառույցները, անդամ պետությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվեն՝ այս արդարադատության ծաղրին վերջ տալու համար: Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի վստահելիությունը այսօր փորձության է ենթարկվում: Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք չդառնա նորմ»:

Աղբյուր՝ aravot.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը

Հաջորդ գրառումը

Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025
Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Յարոմիր Շտետինան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական