Առաջիկա օրերին երկրորդ վիրահատությունը կարվի ձեռքերի վրա. հայտնում է հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով աջ ձեռքի դաստակն ու 3 մատները կորցրած, բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Եսայի քարամյանի կինը՝ Նաիրա Սահակյանը։
Նաիրան նաև տեղեկացրել է, որ ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է լինելու. բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա։ Բժիշկները իրենց գործը լավ են անում։
«Իհարկե, աջ ձեռքի ֆունկցիոնալությունը ետ չենք բերի, բայց չենք հուսահատվում։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հետաքրքրվեցին այս ընթացքում, առողջություն մաղթեցին, մեր կողքին եղան։
Շնորհակալ ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են ու ճշմարտությունը տարածում։
Մի օր (հուսով եմ ՝ոչ հեռու ապագայում) մեր երկրում էլ նորմալ ոստիկան կլինի, այլ ոչ թե զինված հանցախումբ, որ պատրաստ է երկու կոպեկի համար ամեն հրաման կատարել։
Դե իսկ հրաման տվողներն էլ իրենց արժանի պատիժը կստանան վաղ թե ուշ։ Չեն մարսելու»,- ասել է հիվանդանոցում բուժումը շարունակող Եսայի Քարամյանի կինը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։