Արցախի նախագահների և ռազմաքաղաքական մյուս ղեկավարների մասին Ալիևն ասել է, որ իր դիրքորոշումը միանշանակ է՝ նրանք պետք է կալանքի տակ պահվեն։
Մենք լիովին տեղյակ էինք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո և իրականացնում էինք տարածքի տեսողական և օպերատիվ վերահսկողություն։ Այսինքն՝ մենք փորձել ենք Հայաստանին փոխանցել, որ իրավիճակը մեր վերահսկողության տակ է, և մենք ցանկացած պահի կարող ենք իրականացնել գործողությունը. ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիևը։
Ընդգծելով, որ ինքը և՛ Հայաստանի ղեկավարությանը, և՛ միջազգային դերակատարներին բացահայտ ասել է, որ կարող է ցանկացած պահի կոճակ սեղմել և մեկ րոպեում Արցախում պատերազմ սկսել ու հայերին տեղահանել, և նրանք ոչինչ չեն կարող անել, Ալիևը նշել է. «Այս իրադարձությունները պետք է դաս լինեն ոչ միայն Հայաստանին, այլ նաև նրանց, ովքեր կանգնած են դրա թիկունքում, որ մեզ հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով կամ ամբարտավան վարքագիծ դրսևորել»։