Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է ԵՄ երկրներին։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Նախարարն ասել է, որ Ուկրաինային խոստացված զենքի հետաձգման հետ կապված միշտ բացատրություններ են տրվում։
«Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կցանկանայի դիմել մեր գործընկերներին։ Հուսով եմ, որ իմ գործընկերները կհասկանան ինձ. ես դիմում եմ այն երկրներին, որոնք խոստացել են մատակարարել Ուկրաինային «Պատրիոտ» համակարգեր։
Երկուշաբթի մենք ականատես եղանք ռուսական լայնածավալ ավիահարվածներին, և ես ևս մեկ անգամ կոչ եմ անում խնդրել այս երկրներին կատարել իրենց խոստումները»,- ասել է Կուլեբան: