Ես անձամբ չէի ուզենա, որ իմ տղան, որն այսօր ԵՄ-ում մեր ներկայացուցիչն է եւ դեսպան է, այս համակարգում աշխատեր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:
«Նրա պրոֆեսիոնալիզմի, հայրենասիրության վրա կասկած չունեմ, բայց ինչպես է կարողանում դիմակայել եւ ազգային քաղաքականություն իրականացնում, այդ հարցերը իրեն պետք է տալ, ոչ թե ինձ: Իմ ցանկությունը կլիներ, որ Տիգրանը այդ համակարգում չաշխատեր այս իշխանությունների օրոք»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ճնշումներ կան նրա որդու նկատմամբ, Բալայանը նշեց, որ դա միամիտ հարց է. «Հիշո՞ւմ եք, ես որ հացադուլ սկսեցի, այդ օրը Փաշինյանը իմ մյուս տղայի՝ Գաբրիել Բալայանի, հրաժարականը ստորագրեց, մինչ այդ 10 օր չէր ստորագրում»: