Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռաբլուրի կառուցապատումը կսկսվի 2022 թվականին

19/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020 թվականի 44-օրյա պատերազմում  զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաեւ հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով.

Հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում,

Բարեկարգման, ինժեներական համակարգերի եւ օժանդակ կառույցների իրականացում:

Սահմանված կարգով շինարարական 4 կազմակերպությունների հետ կնքվել են  պայմանագրեր եւ, յուրաքանչյուր կազմակերպության համար առանձնացված տեղամասերում, նախապես համաձայնեցված նախագծային լուծումներով, ներկայում իրականացվում է գերեզմանների կառուցապատումը` ներառյալ հաստատված հատակագծերով հուշաքարերի տեղադրումը, բազալտե հատակի կառուցումը եւ այլն: Թեեւ հուշաքարերը հատակագծվել են քննարկելով մի խումբ հարազատների հետ, համաձանեցվել ճարտարապետի հետ, այնուամենայնիվ, որոշ հարազատներ հայտնել են իրենց  անհամաձայնությունը:

Որպես խնդրի լուծում՝ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, տեղում դրվել են մատյաններ, որտեղ զոհվածների հարազատները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կուսումնասիրվեն, կամփոփվեն եւ սեղմ ժամկետում կկայացվի վերջնական որոշում:

Զուգահեռաբար, ճարտարապետը եւ նախագծային կազմակերպությունը  մշակում են զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողի, ինչպես նաեւ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ենթակառուցվածքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներառելու են տարածքների բարեկարգման, ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման ու ջրահեռացման, ոռոգման ցանցերի, էլեկտրական լուսավորման ու տեսահսկման համակարգեր: Նախատեսվում են նաեւ հսկիչ-անցագրային կետի, հասարակական սանհանգույցի կառուցում եւ տարածքի ընդհանուր ցանկապատում:

Նշված ճարտարապետահատակագծային եւ նախագծային գործընթացի սահմանված կարգով նախապատրաստական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. տարեվերջին, իսկ կառուցապատման մեկնարկը՝ 2022թ. առաջին կամ երկրորդ եռամսյակներում՝ կախված եղանակային պայմաններից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորեայի ձորի կամուրջը վերակառուցվել է

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը․ Զախարովա

Համանման Հոդվածներ

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025
Միջազգային

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025
Նորություններ

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատմանը․ Զախարովա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Իրավունք

Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց

19/06/2025

Երկու հայկական պետություններում` Արցախում ու Հայաստանում միլիարդների ներդրումներ արած հայազգի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով: Մինչև ուշգիշ՛եր տևած դատական...

ԿարդալDetails

Սամվել Կարապետյանին ձերբակալելու պատճառը.  Փաշինյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հանձնում է Թուրքիային. միջնորդը Գռզոն է

19/06/2025

Իրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարար

18/06/2025

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն չանելու վերաբերյալ

18/06/2025

Իսրայելի հարվածներն առնչվում են կեղծ Զանգեզուրի միջանցքի բացմանն ու Իրանը մասնատելու ծրագրերին. իրանցի փորձագետ

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական