Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է․ Սրբազան

22/09/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցանկանում եմ հստակ արձանագրել՝ այս շարժումը նոր է սկսում եւ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է, եւ նյարդերի պատերազմում հաղթելու էնա, ով աննահանջ է, համառ է եւ համբերատար է, պատրաստ է զոհաբերության եւ զրկանքների: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մարզահամերգային համալիրում հայտարարեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Սա ճշմարտության համար պայքար է եւ ոչ ոք, ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից:

Երկրորդ՝ ՀՀ գործող վարչախմբի սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան եւ մենք կոչված ենք վերականգնելու սահմանադրական կարգը մեր երկրում: Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային եւ պետական շահերի դիրքերից:

Երրորդ՝ պետք է ձեւավորել նոր իշխանություն, որգ կձեւավորվի ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության կառավարություն:

Չորրորդ՝ պետք է վերացվեն այս իշխանության ստեղծած հանրության եւ հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը: Մենք կարող ենք եւ կոչված ենք վերացնելու մեր ազգային համերաշխությունը՝ ներառելով Սփյուռքի ներուժը՝ բացառելով անընդունելի բարքերի եւ համակարգերի վերադարձը, վերածվելով բարոյական հասարակության, որտեղ մեր որդիները հավասար կլինեն օրենքի եւ մահվան առջեւ:

Հինգերորդ, մենք կարող ենք եւ պետք է դառնանք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության  դրոշակակիրը:

Վեցերորդ՝ այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարեի է վերադարձնել իրական բանակցություններով՝ արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, մեր արցախցի ժողովրդին հավաքական եւ արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիների եւ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժի ՀՀ տարածքից դուրս մղելով:

Յորթերորդ՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ կարգավիճակին:

Ութերորդ՝ վաղվա Հայաստանում պետք է գործի այլեւս երբեքի սկզբունքը որպես համակարգ եւ գործողությունների ուղենիշ՝ ներառելով ներքին եւ արտաքին անվտանգությունը:

Իններորդ մենք պետք է եւ կարող ենք մեր հաստատակամությամբ, մեր հասարակությանը ազատագրել պարտության ճիրաններից»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նշեց, որ այսօր գրվում ժողովրդի եւ պետության պատմությունը, դժբախտաբար, իշխանության շնորհիվ, այդ պատմությունը գրվում է Բաքվում եւ այլ քաղաքներում. «Մեր պայքարի առանցքային ուղերձն է, որ մեր պատմությունը պետք է գրվի հայոց մայրաքաղաքում՝ Երեւանում, այդ պատճառով է մեր պայքարը Սրբազան»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա երկրորդ Գազայի հատված․ Գուտերեշ

Հաջորդ գրառումը

Ես անձամբ չէի ուզենա, որ իմ տղան այս համակարգում աշխատեր. Կիմ Բալայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ես անձամբ չէի ուզենա, որ իմ տղան այս համակարգում աշխատեր. Կիմ Բալայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական