Այսօր ՀՀ բոլոր նախորդ նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնվել, որ Ղարաբաղը մատնվի Նախիջևանի ճակատագրին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մեղավոր եմ, ժողովուրդ ջան, դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես այս գնդակահարության պատի տակ խոնարհ կկանգնեմ, բայց ես համարում եմ, որ արել եմ ամեն հնարավորը և շատ-շատերը Հայաստանի ներսից իրենցից կախվածն արել են, որ Հայաստանը և հայկական կողմը չկարողանա այս պատերազմը հաղթել: Զանգում էին գեներալներին, ասում էին՝ մի ենթարկվեք դրաց, հետ եկեք Երեւան, Երեւանում կռիվ արեք: էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, մոտեցել են Շուշիին, եկեք Շուշին պաշտպանեք, այդ ժամանակ արձագանքող չեղավ, հետո պարզվեց, որ դրանից ընդամենը 1,5 օր հետո կառավարության մոտակայքում հազարավոր հրոսակներ են ծվարել, որ պատրաստ սպասում են, որ կառավարական շենքը գրոհեն: Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, այ գրոհողներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
News.am