Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս–նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են». Գորիսի փոխհամայնքապետ

14/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրերս ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինված ուժերի  ներկայությամբ պայմանավորված տեղի խաղաղ բնակիչների իրավունքների խախտումներին, ինչպես նաև նրանց սպառնացող վտանգներին։ Արման Թաթոյանի խոսքով՝ բնակչության անվտանգության գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված ուժերի հեռացումն է, որը  պետք է հիմնավորել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։

«Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- նշել էր Ա. Թաթոյանը։

168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ սահմանից զորքի հայելային հետքաշման գաղափարն իր համար, նախ՝ անընդունելի է, և երկրորդ՝ անհասկանալի, քանի որ թշնամին ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար՝ նա պետք է հետ քաշվի։

«Առաջնահերթ մեր սուվերեն տարածքը պետք է ազատագրվի, թշնամին դուրս գա,  այնուհետև արտգործնախարարությունը հայտարարի, թե հայելային հետքաշում պետք է լինի։ Արտգործնախարարության տրամաբանությամբ, եթե հայելային հետքաշում լինի, մենք գալիս նստում ենք անմիջապես Գորիսի գլխին, կամ եթե հստակ հեռավորություն նշենք, զորքը պետք է մտնի Գորիսի մեջ նստի, սրա մասին մտածե՞լ են։ Ներկա պահին թուրքը մտել է մեր սահման, բայց սրանք խոսում են հայելային հետքաշման մասին։ Թող սկզբում սահմանների մասին մտածեն, վերականգնվի տարածքային ամբողջականությունը, թշնամին իր զինված խմբերով դուրս գա մեր տարածքից, նոր խոսեն զորքի հայելային հետքաշման մասին»,- նշեց Կարեն Քոչարյանը։

Միաժամանանակ նա ընդգծեց՝ անհասկանալի է, թե ի՞նչ ասել է՝ հայելային հետքաշում, և հայելային հետքաշումն ի՞նչ տարածքով պետք է տեղի ունենա, մեջտեղում բուֆերային գոտի լինելո՞ւ է, թե՞ ոչ, և այն ինչքա՞ն տարածք պետք է ընդգրկի։

«Եթե, օրինակ, 12 կմ բուֆերային գոտի անցնի, ապա Սև լճի տարածքից մեր զինվորները պետք է իջնեն Վերիշեն գյուղ ու այդ գյուղում նստեն, սա ի՞նչ է նշանակում։ Թող թշնամուն մեր տարածքից հեռացնեն, ազատեն տարածքը, այս հարցերը չլուծած մարդիկ հայելային հետքաշման հարցեր են առաջ քաշում, սա ինձ համար անընդունելի է»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքական նախապայմանները կքննարկվեն արդեն բանակցային օրակարգում. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
Հաջորդ գրառումը

Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական