Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, ապա Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։
Օվերչուկը նշում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն պաշտոնական Երևանի՝ ԵՄ-ին մերձենալու որոշման հնարավոր հետևանքների մասին։
«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում գտնվող մարդիկ հասկանան, որ եթե սա տեղի ունենա, դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար», - նշում է փոխվարչապետը։








