Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ​​իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես դրա մասին կխոսեի

16/10/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն արձագանքել է կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին, գրում է aliq.ge-ն:

Խազարաձեն ասել է. «Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը դուրս է եկել բոլոր սահմաններից, որն արդեն մի քանի տարի շարունակվում է իմ դեմ»։

«Վերջին զրպարտչական արշավը տարածվում է ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդի՝ հայերի վրա։ Ես նրանցից ներողություն եմ խնդրում «Վրացական երազանք»-ի անպարկեշտ, անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե ​​իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես դրա մասին կխոսեի բաց ու համարձակ։ Նրանք, ովքեր անհանգստանում են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար, այլատյաց են:

Կեցցե՛ն վրացիները, հայերը, հրեաները, ադրբեջանցիները, քրդերը, եզդիները և եղբայրական ու հարակից այլ ազգերի համակեցությունն ուժեղ Վրաստանում։ Կեցցե՛ ուժեղ Վրաստանն իր բազմազանությամբ, ուժով ու կենսունակ հարաբերություններով: Բիձինայի ու ԿԳԲ-ի վերջը պետք է լինի հոկտեմբերի 26-ին։ Ինչպես նաև կեցցե՛ն ձեր նախնիները, ինչպես իմը՝ խունդաձեները, խազարաձեները, բաշալեիշվիլիները և ադեիշվիլիները»,- գրել է Խազարաձեն:

Իշխանական քարոզչական POSTV-ն շարունակում է հայատյացություն քարոզել: «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական ՀԸ-ն այս անգամ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժ է հրապարակել:

Հիշեցնենք, որ սա POSTV-ի առաջին հայատյաց ռեպորտաժը չէ: Նախորդ շաբաթ POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը լիարժեք պայմանավորվածություններ են ձեռք բերել Իրանի դեմ գործողությունների ընթացքի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Մենք երբեք խաղաղության համաձայնագիրը չենք կապել COP29-ի հետ. Միլլեր

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք երբեք խաղաղության համաձայնագիրը չենք կապել COP29-ի հետ. Միլլեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական