Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե դա աներ մի կրպակ, կաշին կքերթեին

25/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան իրականության մեջ տնտեսության մի խոշոր բնագավառ տարիների ընթացքում դարձել է տասնյակ հազարավոր տնային տնտեսությունների միակ եկամտի գեներացման վայր։ Տաքսի ծառայություն.  որն իր  աշխատակիցների, փոխկապակցված անձանց, շրջանառության ցուցանիշներով բավարար նկատելի երևույթ է։

 Հիմա կարելի է վստահորեն պնդել, որ այդ բնագավառն ամենամեծ ստվերային շրջանառության կրողն է,  և այս իմաստով այդ բնագավառի տնտեսվարողների ու պետության միջև ստեղծվել է բացառիկ հանցավոր կարտելային համաձայնություն։

 Դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ես չեմ իրականացնում բնագավառի անհրաժեշտ իրավական կարգավորումներ։

 Իսկ ի՞նչ պետք է աներ պետությունն այդ բնագավառում, և ինչ չի արվում՝ շրջանցելով բազմաթիվ օրենքներ և նորմատիվ ակտեր։

1.Ոչ մեկ տաքսու մեջ տեղադրված չէ ՀԴՄ,  բնագավառի ամբողջ շրջանառությունը ստվերային է։ Չկա ծառայության մատուցման փաստը, գին , գումարը ֆիքսող որևէ փաստաթուղթ, կտրոն, որը կարտացոլվեր պետական վիճակագրական ծառայության մատյաններում։

 Փաստացի ունենք իրավիճակ, երբ օրական մի քանի մլրդ դրամի շրջանառությունը որևէ կերպ չի դիտարկվում, բացառիկ հանցավոր կերպով ամբողջ հասույթը դուրս է վերահսկողական լիազոր մարմինների ուշադրությունից։ Կարո՞ղ է այսպիսի բան  իրեն թույլ տալ, օրինակ, մի կրպակ՝ ավելի փոքր շրջանառությամբ: Իհարկե, ոչ , կաշին կքերթեն ժամերի ընթացքում։

2. Որևէ տաքսի չի իրականացնում կանխիկի սահմանափակումների վերաբերյալ օրենքի դրույթները։ Կարո՞ղ է այսպիսի բան  իրեն թույլ տալ որևէ փոքրիկ կրպակ՝ ավելի փոքր շրջանառությամբ: Իհարկե, ոչ, կաշին մեկ անգամ ևս  կքերթեն ժամերի ընթացքում ։

3. Որևէ տաքսի չի վարում դրամարկղային էլեկտրոնային գիրք, որտեղ պարտադիր կլինեին հասույթի իրական տվյալները։ Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ որևէ կրպակ: Իհարկե, ոչ , կաշին 3-րդ անգամ կքերթեն ժամերի ընթացքում ։

4. Որևէ տաքսի չի ընդունում visa կամ այլ վճարային քարտերով վճարումներ։ Կարո՞ղ է նման բան իրեն թույլ տալ որևէ կրպակ: Իհարկե ոչ, կաշին 4-րդ անգամ կքերթեն ժամերի ընթացքում։

Հարգելի հայրենակիցներ, իշխանությունը քաղաքական նկատառումներով չի էլ փորձում տեսնել մեր մատնանշած բնագավառի ստվերային ինդուստրիան։ Չեն փորձում կարգավորել, կառավարել այն։

 Արդյունքում հացթուխը, ինժեները, մանկավարժը, սպան, զինվորը վճարում են հարկեր, եկամտահարկ, իսկ մի քանի տասնյակ հազար անձիք պարզապես դուրս են հարկային դաշտից։ Արդարության համար նշենք, որ օնլայն տաքսի ծառայությունների հետ համագործակցողների մասով կա մի չնչին հարկային բեռ, որը մեծապես շրջանցվում է, և ըստ երևույթին մեռելածին, բուտաֆորիկ կարգավորում է։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայաստանյան իշխանությունը դիտավորյալ  աչքաթող է արել մի ահռելի բնագավառ, և դա այն դեպքում, որ այդտեղի  հարկային մուտքերով զգալի կբարելավվեր հայոց բանակի, հայ զինվորի վիճակը։

Վստահորեն կարող ենք իշխանության գլխին կանգնած հեծանվորդի խմբակին ուղղել իրենց իսկ խոսքերը՝ դուք զինվորի հաց եք գողանում ձեր ապիկարությամբ և դիտավորյալ անգործությամբ։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

100 մլն դոլարի բյուջետային վարկ Հայաստանին՝ ուղղելու բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը

Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի, տեղումներ կլինեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ջերմաստիճանը կնվազի, տեղումներ կլինեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական