Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դրամների պատմական ուղին `600 օրինակով»

09/01/2024
- Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանում օրերս բացվեց  «Դրամը Հայաստանում. ժամանակներ և հարաբերություններ» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Բացառիկ նմուշներ, շուրջ 600 օրինակ…

Հայաստանի Կենտրոնական Բանկի աջակցությամբ բացված ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված են ազգային արժույթին վերաբերող էսքիզներ, հուշադրամներ և այլ իրեր տարբեր պատմական ժամանակաշրջաններից.«Այստեղ ներկայացված են հարյուրավոր նմուշներ, որոնք մեզ համար բացահայտելու են մեր պատմության կարևոր իրադարձությունները, «ժամանակներն ու հարաբերությունները»,-ասաց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Բացման խոսքով ներկայացավ նաև ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, որը, շնորհավորելով օրվա առթիվ, բացատրեց, թե ինչու էր կարևոր դրամի ստեղծումը։ «Անկախության ճանապարհին,- ասաց նա,- տնտեսապես անկախ լինելու համար առաջին քայլը, որ պետք է  աներ պետությունը, ազգային արժույթի ներդրումն էր, որը տեղի ունեցավ 1993թ.-ի նոյեմբերի 22-ին` չնայած տնտեսական դժվար ժամանակաշրջանին»։

«Թեև դրամները քիչ ծավալ ունեն, բայց իրենց պատմությամբ  և նշանակությամբ չեն զիջում  մնացած մշակութային արժեքներին»,- իր խոսքում առանձնացրեց թանգարանի տնօրենը, որը նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք իրենց հավաքածուներից ցուցադրության համար տրամադրել էին օրինակներ։

Վերջում թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանն ասաց, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարելի է  ասել, որ նշվում է  նաև դրամի մոտ 2100-ամյակը, նկատի ունենալով Տիգրան Մեծի օրոք դրամների թողարկումը։

ՀեՂԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀՊՄՀ Լրագրության բաժին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոշարք. Երևանի քաղաքապետարանի խոստացած «հանգստի գոտու» ամբողջ «շքեղությունը»

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. «Ազգը թող իրեն սիրել սովորի…». Գևորգ-Ջորջ Քասսաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. «Ազգը թող իրեն սիրել սովորի…». Գևորգ-Ջորջ Քասսաբյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական