Ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով Վիեննայում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան է նախապատրաստում Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակմանը։
Նրա խոսքով՝ պատասխանը, որը ներկայումս քննարկում է Ռուսաստանի ղեկավարությունը, պետք է լինի համաչափ ու մտածված։
Գավրիլովը նաև ասել է, որ համաձայն է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, «որբ ասում է, որ պատասխանը պետք է լինի այնքան մտածված և ճշգրիտ, որ նրանք, ովքեր դա արել են, ցանկություն չունենան կրկնել նման գործողությունները»:
Մայիսի 3-ին Վոլոդինը գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ահաբեկչությունը համարում է հարձակում երկրի վրա և հայտարարել է, որ «պահանջելու է օգտագործել այնպիսի զենք, որը կարող է կանգնեցնել և ոչնչացնել Կիևի ահաբեկչական ռեժիմը»։