Մայիսի 11-ին՝ 12:00-ին, Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա քաղաքացիներին կոչ է արել 2-3 մեքենայով ավտոերթեր կազմակերպել։
«Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ»,- ասել է Սաղաթելյանը։








