Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի ժամկետային 20-ամյա զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արարատ Արոյանը Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելու:
«Արարատը համեստ խելոք ըտանիքից էր, տան միջնեկն էր, ունի իրենց մեծ եղբայր, որը ծառայել էր, եւ իրենից փոքր, դպրոցական քույր: Դեռեւս հայտնի չէ, բայց նախնական տվյալներով դեպքը զորավարժության ժամանակ է տեղի ունեցել, զինտեխնիկայի բախումից կամ մեկ ուրիշ բանից»,- հայտնել է Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանը: