ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է նոր ուսումնական տարում սպասվող խնդիրներին: «Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները : Այ ինձ հետաքրքիր է , թե ինչպե՞ս պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան : Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչու՞ է օրինակ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և ո՞րն է այդ դպրոցի բացառիկությունը , որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն , բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր : Կամ Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն ինչո՞ւ ունի 159 առաջին դասարնցի միայն հայկական դասարաններում , երբ կրկին երկհերթ է» :
Ինչպե՞ս պետք է կազմակերպեն այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից :
«Հուսամ սա հետևություն է , որ մյուս տարի կրճատվի նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը:
Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց, ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն էր։
Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը :
Եթե մեկ դասարանը բաժանվում է 3 խմբի , ապա բացի դասասենյակից կարիք կլինի նաև ուսուցչի , այդ հարցի լուծումը ո՞րն է : Եթե մեկ ուսուցիչը պետք է այնուամենայնիվ երեք խմբի հետ էլ տարբեր ժամերի պարապի , ապա ուսուցչի վարձատրությունը ինչպե՞ս է կազմակերպվելու :
Կամ որոշ առարկաներ հանելուց ի՞նչ է լինելու այդ ուսուցիչների վիճակը : Վստահ եմ` չեն պարապելու տեխնոլոգիա , կերպարվեստ , ֆիզկուլտուրա , շախմատ և այլն , բա էդ ուսուցիչները ինչպե՞ս են վճարվելու»,-մտահոգություն է հայտնել պատգամավորը