Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Փափազյանի խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին. Սուրենյանց

22/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ի՞նչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ԱՆԻՖ-ի հետ կապված խոշոր գումարների անհետացման  սկանդալային դեպքին։

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի գրառումը ցույց է տալիս մի կարևոր բան․ Փաշինյանին այլևս չի հաջողվում մեղքը բարդել նախկինների կամ թիմակիցների վրա։

«Քավության նոխազներն» ընդվզում են:

Սուրենյանցն արձանագրում է.

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սեփական խայտառակ ձախողումների պատասխանատվությունը «արտահանձնել» ուրիշներին՝ մոռանալով, որ հենց իր կառավարության շրջանում է արձանագրվել ԱՆԻՖ-ի խայտառակ սկանդալը:

Այս պատմությունը, սակայն, զուտ ԱՆԻՖ-ի մասին չէ։

Թեև կառույցն արդեն լուծարված է, բայց նրա շուրջ ձևավորված պատմությունը վաղուց արդեն դարձել է ներիշխանական հարաբերությունների հայելի։

Ըստ ամենայնի, ԱՆԻՖ-ի գործը Փաշինյանը փորձել է օգտագործել որպես ներիշխանական ֆիլտրումների գործիք։

Սակայն այս դեպքում ստացել է հակահարված։

Թերևս, միամիտ կլինի ենթադրել, որ Դավիթ Փափազյանն այս դեպքում արտահայտել է սոսկ իր անձնական վիրավորվածությունը:

Նրա խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին։

2026-ի ընտրությունների նախաշեմին սա ոչ թե անձնական վեճ է, այլ վստահության դեֆիցիտի հերթական ցուցիչը։

Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերը այլևս անհնար է քողարկել։

Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերահսկել ներիշխանական «գզվռտոցը», թե՞ ԱՆԻՖ-ի պատմությունը կարող է իշխանության ճգնաժամի բաղադրիչ դառնալ:

Կարդացեք նաև՝ Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու Պերեստրելլոյը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման շուրջ

Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին պարտքն աճել է և կազմում է 13 մլրդ 852 մլն դոլար, ներքին պարտքն ավելի բարձր է, հասել է 52 %-ի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10/11/2025
Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի արտաքին պարտքն աճել է և կազմում է 13 մլրդ 852 մլն դոլար, ներքին պարտքն ավելի բարձր է, հասել է 52 %-ի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական