Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է գրել ու այդ մասին հայտնել ֆեյսբուքյան էջում:
«Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- գրել է Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը նաև նշել է, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց. առաջիկայում կներկայացնի ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման իրենց բանաձևերը։