Ես չեմ կարծում, որ մեկ ընտրությամբ կարելի է դատել՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն, բայց սա հարցերի հարցը չէ: Այս մասին Արցախի հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում ասել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ այսօր տեղի ունեցած ընտրությունը արդյոք փաստում է, որ Արցախի ԱԺ-ում ընդդիմադիր է միայն «Միասնական հայրենիք»-ը:
Նա նշել է, որ իրենց համար Արցախում ներքին կայությունը շատ կարևոր է, այսօրվա ընտրության նպատակն ընդհանուր համախմբման միտումն էր ներքին և արտաքին դաշտերում՝ համահայկական առումով:



