Բուդդիստների առաջնորդ XIV դալայ-լաման, որը հուլիսի 6-ին տոնում է իր 85-րդ տարեդարձը, խոստացել է ապրել մինչև 113 տարի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում, Մոնղոլիայում և ԱՊՀ երկրներում նրա պատվավոր ներկայացուցիչ Թելո Տուլկու Ռինոպչեն, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
Ռինոպչեն հավելել է, որ Դալայ Լաման իրեն անվանում է հասարակ բուդդիստ վանական։ Բայց բուդդիտների համար վերջինս կարեկցանքի Բուդդա Ավալոկիտևարայի մարմնավորումն է։
Ավելի վաղ, Դալայ Լաման խորհուրդ էր տվել այն մասին, ինչպես խուսափել կորոնավիրուսից։ Նրա խոսքերով՝ բուդդայականները պետք է հնարավորինս հաճախ կարդան Թարա մանտրան։