Այսօր իրար դեմ դուրս են եկել իրար շատ չընդունող ուժեր, մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի «ՔՊ»-ն, որոնք ուզում են մեկ մեկու ոչնչացնել, – «Փաստինֆո»-ի եթերում ասել է կառավարման փորձագետ, ՀԽ նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը՝ նշելով, որ դեռ ուշ չէ եւ հնարավոր է վատագույն սցենարից խուսափել։
«Գտնում եմ, որ դեռ կարող ենք օգտագործել 1998թ-ի սցենարը, որի արդյունքում, ի դեպ, չներգրավելով մարդկանց, որոնք, միևնույն է, չեն հասկանում իրականության մեջ ինչ է կատարվում, հնարավոր եղավ առանց քերծվածքի լուծել ներքաղաքական ճգնաժամը և իշխանափոխություն անել երկրում։ Հակառակ դեպքում պետք է պատրաստվել դագաղներ պատրաստելուն, որովհետև այս տեմպերով և խելքով գնում ենք արյունահեղության»,- նշել է նա։
Բանախոսի դիտարկմամբ՝ եթե մենք՝ հայերս, 100%-ով խուլ լինեինք, ապա ավելի ճիշտ ընտրություն կկատարեինք, բայց ինչպես երբեմն պատահում է թևթևաբարո կանանց մոտ, այնպես էլ մենք ընտրում ենք միայն ականջներով։