«Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մտադիր են քիմիական հարձակում բեմականացնել Իդլիբում՝ Սիրիայի կառավարական ուժերին քաղաքացիական անձանց դեմ թունավոր նյութեր օգտագործելու մեջ մեղադրելու նպատակով: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակա Վադիմ Կուլիտը:
Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը տեղեկատվություն է ստացել «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման կողմից Իդլիբ նահանգի հարավային մասում թունավոր նյութերի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին, նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: