ԱԺ-ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից ստացել է դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար. հայտնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Ըստ տեղեկությունների, ՌԴ-ն ընդունել է Գուրգեն Արսենյանի ագրեման, և նա ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին: Այդ կապակցությամբ էլ վերջինս դիմել է ԱԺ նախագահին` դադարեցնելու իր պատգամավորական լիազորությունները: