📎Այս մասին լրագրողներին հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ինչ-որ մեկը մտածում է, որ պատահական է, որ Սյունիքի գործով բոլոր դատավորները մակագրվել են ձեռքով։ Լինենք անկեղծ՝ անհնար է, որ Առուշ Առուշանյանի կամ Մանվել Փարամազյանի գործով դատավորը լիներ, օրինակ, Արշակ Վարդանյանը։ Եթե այդպիսի դատավոր լիներ, մենք ուղղակի կլռեինք։ Բայց այնպիսի դատավորների են մակագրել, որոնք ուժեղ կամք երբևէ չեն դրսևորել, որովհետև այն չունեն», – լրագրողներին ասաց Ալեքսանյանը։
📌Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու և ավելի ընտրողներին կաշառելու փորձի համար՝ “Հայաստան” դաշինքի օգտին քվերակելու նատակով: Առուշանյանը իր մեղքը չի ընդունում։