Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրեցին պետք է երաշխիքներ ունենա, որ իր ընտրած քաղաքապետը պաշտոնից չի հեռանա WhatsApp-ի հաղորդագրությամբ. Կարապետ Պողոսյան

18/02/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել մարտին Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Ինչպես ասում են՝ թե՞ժ է լինելու։

-Իրականում ներսում այնքան թեժ չէ, որքան Երևանից է երևում կամ որքան մամուլն է փորձում թեժացում տեսնել։ Ցավոք սրտի, սրանք իշխանությունների հերթական այլանդակությունների արդյունքում ձևավորված արտահերթ ընտրություններ են՝ մասնավորապես Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանավորում, նաև որոշակի ճնշումներ և այլն։

Բայց գոնե այս պահին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, և կարծես իրավիճակի տերը նորից Նիկոլ Փաշինյանն է, որը ցանկացած պահի կարող է իրավիճակը սրել՝ եթե իրեն պետք լինի Հայաստանում բոլորի ուշադրությունը շեղել Գյումրու վրա։ Միաժամանակ նա կարող է փորձել  գործընթացները հանդարտ առաջ տանել։

Իհարկե, գուցե թեկնածուների մեջ լինեն մարդիկ, որոնք կարողանան Նիկոլի օրակարգը փոխել։ Եթե որևէ մեկը կարողանա նրա օրակարգը փոխել, ուրեմն Գյումրիում կլինեն շատ անկանխատեսելի ընտրություններ։

-Պարո՛ն Պողոսյան, ընտրապայքարի մեջ մտնելու մասին հայտարարել են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թևանյանի և Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը։ Արդյոք թվարկվածների շարքում տեսնում եք մեկին, ով ունակ է փոխել Նիկոլ Փաշինյանի պլանները։

-Գիտեք, չեմ ուզում որևէ թեկնածուի անուն տալ, որևէ մեկին գնահատել։  Բոլոր թեկնածուներին ճանաչում եմ, շատերի հետ նաև անձնական մոտ շփումներ ունեմ և գեղեցիկ չէ, որ որևէ մեկին առանձնացնեմ։ Բնականաբար, ինձ համար էլ շատ կարևոր է, որ ՔՊ-ն հաջողություններ չունենա։ Ճիշտ է, նույն ՔՊ-ի թեկնածուին էլ շատ երկար տարիներ ճանաչում եմ, ինչ-որ ժամանակ մոտ ենք եղել, բայց այստեղ խնդիրը թեկնածուների մեջ չէ, այլ զուտ նրա, որ կարողանան ընտրապայքարը տանել այնպիսի ուղղությամբ, որ հաղթի հայ մարդը։

-Պարո՛ն Պողոսյան, իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի շարքային գյումրեցին սպասվելիք ընտրություններից, ո՞ր քաղաքական ուժին է առավելապես սատարում։

-Կա մի զանգված, որին այս պահին անվանում եմ «անոներ»՝ ի պատիվ ախուրյանցի Անոյի։ Կան «անոներ», որոնք շարժվում են զուտ անձնական փոքր ակնկալիքներով։ Եվ կա գյումրեցիների բավականին մեծ մի զանգված, որը ոչինչ չի ակնկալում ՀՀ գործող իշխանություններից, այսինքն՝ այդ մարդիկ իրենց խնդիրների լուծումը չի կապում այս իշխանությունների հետ, ընդհակառակը՝ ցանկանում է օր առաջ ազատվել նրանցից և իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Այդ խումբ գյումրեցիները փորձում են բոլոր տեսակի խնդիրների լուծումը, դրական փոփոխությունները կապել Նիկոլ Փաշինյանի և այս իշխանությունների հեռանալու հետ։

Բնականաբար այդ հատվածը չի կարող Գյումրու ՏԻՄ ընտրություններով պայմանավորել իր անվտանգային խնդիրները։ Դրա համար եմ ասում, որ եթե որևէ թեկնածուի հաջողվի սեփական օրակարգը թելադրել, իրավիճակը լրիվ այլ կլինի։ Բայց եթե այսօր շարժվում են զուտ այնպիսի ծրագրերով, որոնք ավելի շատ կապված են Գյումրիում ինչ-որ բան ստեղծելու կամ չստեղծելու հետ, գուցե մարդիկ չցանկանան էլ տանից դուրս գալ և ընտրատեղամասեր գնալ։

-Ուզում եք ասել՝ ընտրատեղամաս գնալիս գյումրեցիները պետք է ավելի լա՞յն մտածեն, քան զուտ Գյումրու խնդիրներն են։

-Օրինակ՝ եթե 2023 թվականին՝ շրջափակման պայմաններում,  Ստեփանակերտում ընտրություններ լինեին, մարդիկ պետք է գնային, քաղաքապետ ընտրեին և չմտածեին, որ կարող են շրջափակումից դուրս գալ՝ քաղաքապետ ընտրելո՞վ։ Այսօր, ցավոք սրտի, նույն իրավիճակը ոչ միայն Գյումրիում է, այլև ողջ Հայաստանում, հետևաբար ես ասում եմ, որ մարդիկ ավելի ակտիվ կերպով կմասնակցեն և կհետաքրքրվեն այս ընտրություններով, եթե հասկանան, որ դրանք, եթե անգամ իշխանափոխություն չեն բերելու, գոնե կհասկանան, որ սա այնպիսի հարված կլինի Նիկոլ Փաշինյանին, որ հաջորդ հարվածը նրան կտապալի։

Խնդիրն այն է, որ որևէ մեկն իրավիճակը կարողանա տանել նրան, որ հասարակ, շարքային, սակայն որոշակի հանրային գիտակցություն ունեցող գյումրեցին հասկանա՝ իր քվեն կարող է ինչ-որ բանի օգուտ տալ։ Բայց, ցավոք սրտի, այսօր հասել ենք մի իրավիճակի, որ հասարակության մեջ առկա են խոր հիասթափություններ, բացարձակ անվստահություն բոլոր ընտրությունների նկատմամբ։

Հետո մեկ ուրիշ բան ևս կա. նույն «Բալասանյան» դաշինքը գյումրեցիների կողմից ընտրված քաղաքական ուժ էր, քաղաքապետ էր, որն ուներ ծրագրեր, բայց ինչ-որ պահի sms ստացավ, որ այլևս չպետք է քաղաքապետ լինի։ Այստեղ գյումրեցիները մտածում են՝ «Լավ, գնացինք պողոս պողոսյանին ընտրեցինք, իսկ ի՞նչ երաշխիք, որ նա չի հայտնվի «Վարդաշեն» ՔԿՀ-ում, ինչպես հայտնվեց Վանաձորի քաղաքապետը, կամ նա պաշտոնից չի հեռանա WhatsApp-ի հաղորդագրությամբ»։

Այժմ Գյումրու քաղաքապետի թեկնածուն պետք է կարողանա ինչ-որ ձևով վստահություն ներշնչել հասարակ գյումրեցուն։ Մարդը պետք է հասկանա, որ եթե գնաց-ընտրեց այսինչ թեկնածուին, հաջորդ քայլով այդ թեկնածուն հանդիսանալու է այնպիսի թիմի անդամ, որը պետք է կարողանա Հայաստանում իշխանափոխություն անել։

Շատերը գնացին, վերցրեցին ինչ-որ կուսակցություններ, որոնք Հայաստանի քաղաքական օրակարգում որևէ կարևոր կամ նշանակալից գործողություն չեն իրականացնում։ Այստեղ կա իմ նշած շարունակականության խնդիրը, այսինքն՝ մարդը հասկանում է, որ ինքը գնաց, ընտրեց այսինչ մարդուն, ուրեմն ընտրեց զուտ քաղաքապետ, որը կա՛մ կհարմարվի Նիկոլ Փաշինյանի հետ, կա՛մ ուղղակի չի լինի քաղաքապետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր կոչն է բոլորին համախմբուիլ մեր ազգային ու միութենական կառոյցներուն շուրջ, կարչած մնալ ազգային պահանջատիրութեան. 3 կուսակցությունների հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Քաղաքացին ձեռնափայտով սպառնացել է Փաշինյանին․ դատական նիստից առաջ նա մահացել է․ factor.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025
Նորություններ

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025
Նորություններ

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքացին ձեռնափայտով սպառնացել է Փաշինյանին․ դատական նիստից առաջ նա մահացել է․ factor.am

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Փափազյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների

22/09/2025

Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Նման հայտարարությամբ է հանդես եեկել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ  Փափազյանը։...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60

ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի․ Արմեն Գրիգորյանը խուսափեց գերիների վերադարձի մասին հարցից

22/09/2025

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

22/09/2025

«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի մինչև 15 միլիոն տոննա լրացուցիչ բեռի փոխադրումների իրականացմանը. ադրբեջանցի նախարար

22/09/2025

Եթե հնարավոր լինի, Թուրքիան կանի հնարավորը, որպեսզի նպաստի հայ ռազմագորիների ազատման  գործին. Ֆաթմա Աքսալ

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական