Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիշերվա ժամը 3։15-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին 2 ամսով կալանավորելու վճիռ կայացվեց

30/07/2023
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 29-ին արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Սմբատյանն ու նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հրավիրվել են Ոստիկանություն։

Նրանք ձերբակալվել են։

Հուլիսի 29-ի՝ ժամը 22։00-ից, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի են ունեցել Արմեն Սմբատյանի և Սերգեյ Սմբատյանի գործերով դատական նիստերը։

Ինչո՞ւ է դատական նսիտը տեղի ունենում բառացիորեն գիշերով՝ այն էլ շաբաթ երեկոյան լույս կիրակիի գիշերը, հայտնի չէ։

Օրվա ընթացքում դատախազությունը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան ԱրմենՍմբատյանը, վերջինիս որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանն ավարտվել է, երաժիշտներն արձակուրդում են։ Նրանք  դատախազության հաղորդագրությունից են տեղեկացել կատարվածի մասին ու ժամը 22։00-ից դատարանի առջև կանգնած սպասում էին դատական նիստի ավարտին։ Գիշերվա ժամը 3-ն էր, դատական նիստը դեռ ընթանում էր, իսկ դրսում սպասում էր նվագախմբի անձնակազմը։

Բոլորը մտահոգված էին՝ ի՞նչ վճիռ է կայացնելու դատավորը Սերգեյ Սմբատյանի համար։ Ինչո՞ւ է դատական նիստն ընթանում այսքան հապճեպ՝ գիշերով։

Բոլորը տարակուսած էին, անորոշության զգացումով, ապշահար։ Ոչ ոք չցանկացավ խոսել, կարծիք հայտնել։ Ժամը 3։15-ի սահմաններում դատավորը հրապարակեց վճիռը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանին 2 ամսով կալանավորել։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն օրերս է ավարտել համերգաշրջանը։ Վերջին համերգներից մեկն էլ տեղի ունեցավ Վանաձորում, որի ընթացքում, ինչպես հայտնի է, մի երիտասարդ հանկարծ բեմ բարձրացավ ու պարզեց Արցախի Հանրապետության դրոշը։ Դրանից հետո երիտասարդը ձերբակալվեց։

Գուցե այս հանգամա՞նքն էր պատճառը, որ 2012 թվականին տեղի ունեցած գործարքի մասին դատաիրավական համակարգում որոշել են հենց այս օրերին  հիշել ու ձերբակալել Սերգեյ Սմբատյանին։ Իսկ միգուցե մյուս պատճառն է՞լ է կապված Արցախի հետ։ Հուլիսի 4-ին Սերգեյ Սմբատյանն ու նրա ղեկավարած նվագախումբը միացել էին  Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի «Արցախի մարդասիրական աջակցություն» նախաձեռնությանը և «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգի հասույթը փոխանցեցին Արցախի աջակցման ծրագրին։

2012 թվականի կոմպրոմատներն ասպարեզ հանելու իսկական ժամանակը հենց հիմա՞ էր՝ Արցախի համար ծայրահեղ օրհասական այս ժամանակներում, ու հատկապես որ Արցախի դրոշը բեմում ծածանվեց հենց Սերգեյ Սմբատյանի համերգի ժամանակ, ու Սերգեյ Սմբատյանը հուլիսի 4-ին բարեգործական համերգով հանդես եկավ՝ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության։

Ի դեպ, օգոստոսի 25-ին նախատեսված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նավագախմբի հերթական համերգը՝ «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով, սեպտեմբերին ծրագրված են համերգներ արտերկրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ վաստակավոր ղեկավար, դոկտոր Արշավիր Գյոնջյանի բաց նամակը Կանադայի վարչապետ պարոն Ջասթին Թրյուդոյին

Հաջորդ գրառումը

Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ալիևը ոչ մի հետևանքի չի բախվել Արցախում ապրող հայերին իրենց պատմական հողերից ստիպողաբար հեռացնելու իր դաժան արշավի համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական