Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Խորը ցավով ստացանք մեր գործընկեր, պրոֆեսիոնալ լրագրող Գայանե Փայտյանի անժամանակ մահվան լուրը:
Ցավոք, ճակատագիրը երբեմն շատ դաժան հարվածներ է հասցնում: Գայանե Փայտյանը, որպես լրագրող և փորձառու մասնագետ, դեռ շատ անելիք ուներ հայ լրագրության մեջ, այդ թվում՝ սերունդներին կրթելու գործում:
Հայաստանի ժուռնալիստների միությունը կիսում է Գայանե Փայտյանի հարազատների ու մտերիմների ցավը:
Հոգիդ թող Աստծո լույսերի մեջ լինի, սիրելի՛ Գայանե», – ասված է հայտարարության մեջ։