Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան

04/07/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի հայրենակիցներ,

Անցած մի քանի օրերն, առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին: Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այունամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը և հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ հասանելի լրատվամիջոցներով, ինչպես նաև տարատեսակ աջակցության ու օգնության այն անկեղծ առաջարկները, որ ինձ հասու շփումներով ստացել եմ, ոչ միայն իմ բարեկամներից, ընկերներից ու ծանոթներից այլև հազարավոր անծանոթ մարդկանցից՝ կարող են երջանկացնել յուրաքանչյուր մարդու:

Մեկուսարանի պատերը և ճաղերը բացարձակ նեղություն չեն, երբ գործդ ու կյանքդ այսչափ գնահատված են մարդկանց կողմից: Շնորհակալություն Ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ կաք և այսպիսինն եք:

Բայց Ձեր վերաբերմունքը որքան ոգևորիչ է, այնքան էլ պարտավորեցնող: Ինձ համար այն առնվազն երկու բան է նշանակում. Նախ, առաջինը. մեր հայրենակիցների մեծամասնությունը համաձայն է ինձ հետ, ու գտնում է, որ փոքրիկ մի խմբակ, տևական ժամանակ ուրանալով մեր պատմությունը և ավանդույթները, չի կարող իր նեղ շահերը հետապնդելով ոտնատակ անել մեր ինքնությունը: Իրավունք չունի հարձակվել մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա: Մենք դա թույլ չենք տալու՝ մեր ձևով:

Եվ երկրորդը. Մեր ժողովուրդը իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ մեկուսարանում եմ ոչ թե ես, այլ օրվա իշխանությունները, որոնք մեն-մենակ են՝ հայ ժողովրդից ու Հայաստանից հեռվացած, մեր պատմական արժեքներից մեկուսացած: Եվ մենք պետք է միասին ոչ միայն արձանագրենք այս իրողությունը, այլևս քաղաքակիրթ ու քաղաքական ճանապարհով տեսանելի դարձնենք այն բոլորին:

Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ:

Ես պատրաստ եմ անցել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարզատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։

Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը:

Հայաստանը պետք է դառնա բարեկեցիկ ու ժամանակակից, արդար ու ապահով երկիր, ներքին համերաշխության ու համախմբվածության երկիր, Արցախցիների բոլոր իրավունքները իրականում պաշտպանող երկիր, իրապես ինքնիշխան ու վստահելի դաշնակից և արժանապատվությունը վերականգնած երկիր՝ անցյալում թողնելով սև-սպիտակի բաժանումը, ներազգային արհեստական պառակտումը, Սփյուռքի հետ հարաբերությունների քայքայումը, մեր երեխաների և երիտասարդների ճակատագրի անորոշությունը, բռնաճնշումներն ու ապօրինությունները, պարտությունն ու նվաստացումը, աղքատությունն ու հուսահատությունը:

Ես գիտեմ, ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։

Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է Հային վայել ձևը:

Միասին՝ դեպի մեր պատմության նոր և լավագույն շրջան:

Սամվել Կարապետյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարծում եմ՝ շատ ռեալ է «միջանցք» կոչվածը բացելը. Հայկ Նահապետյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում. Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում. Թաթոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական