Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազի գնի շուրջ բանակցությունը կավարտվի նոր միութենական պետության մեջ մտնելով. «Հրապարակ»

21/10/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ» թերթը գրում է.

Հոկտեմբերի 18-19-ը դադարեցվել էր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ պատճառը Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելն էր։ «Գազպրոմը» նաեւ հայտնում էր, որ այս երկու օրը հանրապետության սպառողները գազ են ստանալու «առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»։ Վերականգնվե՞ց, թե՞ ոչ գազամատակարարումը՝ մեր հարցին ընկերությունից պատասխանեցին, որ այո, վերականգնվել է, դեռ երեկ։ 

Այնուամենայնիվ, որոշակի սպասում կա, որ Հայաստանի ներկայիս անորոշ, խոցելի վիճակում հնարավոր է, որ գազի մատակարարման հարցում քաղաքական կոմպոնենտ ի հայտ գա, եւ Ռուսաստանը գազն օգտագործի որպես Հայաստանի հնարավոր արեւմտյան կողմնորոշման դեմ ուղղված ճնշման գործիք։ Մանավանդ, որ խոսակցություններ կան, թե Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց պարտքի մեծ հաշիվ է ներկայացրել։ Այս մասին օրերս հայտարարել էր «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նախկին պատգամավորը գրել էր, որ, սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ, Հայաստանի առջեւ կանգնելու են էներգետիկ եւ գազային հիմնահարցեր, իսկ էներգետիկ դիվերսիֆիկացման փորձերը կհանդիպեն դիմադրության: «Հայաստանի առջեւ իրերի այս վիճակը գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է եւ ունի բազմաթիվ չիրացված հնարավորություններ՝ դա անելու Միացյալ Նահանգների, Կանադայի, եվրոպական երկրների հետ»,- գրել է Արման Բաբաջանյանը։ 

Մեր պետությունը միշտ համաձայնել է «Գազպրոմի» առաջարկած գներին ու նորմալ սպառում է իրականացրել, որտեղի՞ց է գոյացել պարտքը։ Մեր հարցին Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Պարտքը սարքվել է մեր գլխին, ահռելի թիվ է, ո՞ւմ է  հետաքրքիր մնացածը։ Կոնկրետ չափի մասին հիմա չեմ ուզում խոսել, լուրջ խնդիր կա։ Մենք դրա տակից դուրս չենք գա։ Սկսել են նոր մեթոդով հաշվարկներ անել՝ առանց քննարկելու։ Պետք է բանակցել ու հրաժարվել»։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ ճնշումներ գործադրեն՝ գազի գործոնն օգտագործելով, մանավանդ՝ հիմա շատ է խոսվում Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Իհարկե, պարտքի մասով նորությունը եկել է ի պատասխան Նիկոլի՝ զենքի փողը վճարել-չստանալու մասին հայտարարության»,- ասում է արեւմտամետ գործիչը։ 

Մյուս կողմից, հիշենք, որ Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում ՌԴ-ին՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներին ՌԴ-ն այդ նույն գազը վաճառում է խմ-ն 1500 դոլարով, 1335 դոլարով ավելի թանկ։ Այսինքն՝ եթե տարեկան բերում ենք 2 մլրդ խմ գազ, ապա ստացվում է, որ Հայաստանը տարեկան մոտ 2 մլրդ 600 մլն դոլարի սուբսիդիա է ստանում ՌԴ-ից՝ ամսական 220 մլն դոլար։ Այս հաշվարկներն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ապացուցելու, թե որքան վտանգավոր է վեկտորի փոփոխությունը, եւ ինչ կարող է հետեւել մեր արեւմտամետ խաղերին։ Հասկանալի է, որ այս բարեգործությունը գին ունի։

Նման լավություն Վ․ Վ․ Պուտինն անում է նաեւ Բելառուսին։ Իսկ Բելառուսը միութենական պետության մաս է կազմում եւ Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ-ի մեջ է, որտեղ հատուկ մաքսատուրքեր չկան, եւ մենք դրանից էլ ենք օգտվում։ Եվ ամենակարեւորը՝ օգտվում ենք 2013 թվականի օրենքից, որով մեր նկատմամբ սահմանված է կիրառել գազի գնի այն գործակիցը, որը գոյություն ունի Ռուսաստանի Օրենբուրգի մարզում։

2013 թվականի պայմանագիրը կնքվել է 30 տարով, այսինքն՝ գործում է մինչեւ 2043 թվականը, սակայն, ըստ այդ պայմանագրի, կողմերը կարող են ցանկացած պահի այն խզել՝ 6 ամիս առաջ միմյանց նախազգուշացնելով։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ասել՝ ես հիմա ֆորսմաժորային իրավիճակում եմ, եւ առաջարկել Հայաստանին՝ նոր գին պայմանավորվել։ Այս նոր գինը, Հայաստանի հակառուսական խաղերի պարագայում, հավանաբար, կմոտենա եվրոպականին։

Այս դեպքում էլ Բագրատյանը հաշվարկ ունի․ եթե մեզ մոտ գազի գինը մոտենա միջազգայինին, ապա կենսամակարդակի անկումը կդառնա 30 տոկոս, իսկ աղքատությունը կանցնի 50 տոկոսից։ Ինչ խոսք, այս պարագայում մեզ, անշուշտ, նոր բանակցություններ են պետք ՌԴ-ի հետ եւ նոր բանակցություն՝ գազի գնի շուրջ։ Բայց չի բացառվում, որ այդ բանակցության ավարտը լինի նոր միութենական պետության մեջ մտնելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԴԽ անդամի թափուր մնացած պաշտոնը լավագույն «չալաղաջը» կարող է լինել. «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Տիգրան Մուկուչյանը երկար անգործ չի մնա․ «Իրավունք»

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Տիգրան Մուկուչյանը երկար անգործ չի մնա․ «Իրավունք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական