«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել` որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով: Այսպիսով, մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում: Եւ, բացի ամոթալի պարտությունից, ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներով գոյացած գումարներով ձեւավորված պետական բյուջեից ստիպված է եղել փոխհատուցել Ջհանգիրյանի խախտված իրավունքների համար: Ու լավ է, որ գոնե այդ գումարները բաժին են հասել վիրավոր, անդամահատված զինվորներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․04.21թ. համարում։