ԱԺ խորհրդի նիստին, իշխող «Իմ քայլը» խմբակցության 10 անդամները, կողմ են քվեարկել որոշմանը, որով առաջարկվում է Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական մանդատից: Հաղորդվում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները նիստին չեն մասնակցել: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի հարցով անհամատեղելիության եզրակացություն էր ներկայացրել: Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում քննելու է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Միջնորդության հիմքում Գագիկ Ծառուկյանի`բիզնեսով զբաղվելու փաստն է: