Բրիտանական թանգարանի աշխատակիցները վերծանել են աշխարհի ամենահին քարտեզը, որը կարող է տանել դեպի Նոյան տապան։ Այս մասին գրել է The Sun-ը։
Մասնագետները երկար ժամանակ փորձում էին վերծանել Imago Mundi կավե աղյուսի խորհրդանշանները։ Այն հայտնաբերվել է 1882թ. Մերձավոր Արեւելքում, Աբու Հաբբա (Սիպար) քաղաքի մոտ, թվագրվում է մ.թ.ա. մոտ VI դարով։ Աղյուսի հակառակ կողմում սխեմա-քարտեզն է սեպագրերով։ Դրանք նկարագրում են Երկրի կառուցվածքը։ Հետազոտողները կարծում են, որ այստեղ հղումներ կան աստվածաշնչյան պատմությանը։ Imago Mundi-ի հակառակ կողմը հանելուկ է, որը մատնանշում է Նոյան տապան տանող ուղին։
Հատվածներից մեկում ասվում է, որ մարդիկ պետք է անցնեն «յոթ լիգ, որպեսզի տեսնեն մի հսկայական բան, նման պարսիկտ անոթի»։ Այդպես էին անվանում Նոյան տապանը բաբելոնյան այլ նմուշները։ Հաջորդ հատվածում նշված է ուղին եւ թե ինչպես հասնել «Ուրարտու», այսինքն՝ տեղ, որտեղ համաձայն միջագետքյան գործերի, Նոյը եւ նրա ընտանիքը կանգնեցրել են տապանը։ Ինչպես կարծում են գիտնականները, այդ տեղը գտնվում է Իրանում։