Ռուսաստանցի բժիշկները սկսել են ախտորոշել թոքաբորբը (ներառյալ կորոնավիրուսի ախտանշան հանդիսացողը) արհեստական ինտելեկտի կիրառմամբ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Այժմ ախտորոշումը բժշկական հաստատությունում կարող է իրականացվել արհեստական ինտելեկտի միջոցով համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների օգտագործմամբ։
Այս մոդելը իր կարծիքն է ցույց տալիս բորբոքման առկայության և COVID-19-ի հավանականության մասին՝ այսպիսով բժիշկներին օգնելով ավելի արագ և ճշգրիտ ախտորոշումներ կատարել: