Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորող երեխաները, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների, հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները, իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինացի աղջիկները»,- գրել է նա։