Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից․ Ցանկացած առաքելություն ունի իր սկիզբը և ավարտը․ Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան

21/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաժեշտի իմ ուղերձը ես կհրապարակեմ ավելի ուշ,մինչ այդ բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ և ընկերներ․ Շուրջ հինգ տարվա մեր դիվանագիտական ծառայությունը բալթյան երկրներում մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Առաջիկա շաբաթների ընթացքում (մինչ ապրիլի 15) մենք կունենանք հրաժեշտի հանդիպումներ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում` այս երկրների պաշտոնյաների և այստեղ ապրող մեր հայրենակիցների հետ։ Միաժամանակ արդեն ավարտական փուլում գտնվող երկու ծրագրեր (Նարեկացու “Մատյանի” երկրորդ, ընդլայնված, նկարազարդ, հրատարակությունը լիտվերեն ուղեկցվող աուդիո գրքով (երեք հայտնի դերասանների ընթերցմամբ) և Թումանյանի հեքիաթների էստոներեն թարգմանությունը) կներկայացվեն որպես մեր վերջին նախաձեռնություններ։

Կովիդով պայմանավորված սահմանափակումների պատճառով ամենայն հավանականությամբ կչեղարկվեն Ապրիլի 17 ին Լիտվայի Կաունաս քաղաքի ֆիլհարմոնիայում նախատեսված Տիգրան Մանսուրյանի “Ռեքվիեմի” և Կոմիտասի Պատարագի որոշ հատվածներից բաղկացած համերգը, ինչպես նաև ապրիլի 25 ին Տալինի Նիգուլիստե եկեղեցում Էստոնիայի պետական արական երգչախմբի` Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ Կոմիտասի Պատարագի ամբողջական համերգային կատարումը։ Նույն պատճառով երկու անգամ հետաձգվեց և չեղարկվեց նաև Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան 40 օրը” վեպի լատվիերեն թարգմանության շնորհանդեսը Լատվիայի Ազգային գրադարանում (որը Լատվիայում Ավստրիայի դեսպանության հետ էինք իրականացնելու)։ Բոլոր այդ երեք միջոցառումներն (Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում) իհարկե պետք է նվիրված լինեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հրաժեշտի իմ ուղերձը ես կհրապարակեմ ավելի ուշ։ Մինչ այդ բոլորին խնդրում եմ խուսափել որևէ շահարկումներից։ Դիվանագիտական աշխատանքը ծառայություն է։

Ցանկացած առաքելություն ունի իր սկիզբը և ավարտը։ Ցանկանում եմ շնորհակալություն արտահայտել բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում մեր կատարած աշխատանքը և ձեռքբերումները` ուղղված բալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների էլ ավելի խորացմանը և Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Երախտիքի խոսքեր եմ ուղղում բոլոր մեր աջակիցներին, մեր համայնքների ղեկավարներին։ Նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանին մաղթում եմ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ իր առաքելության ընթացքում։

Սիրով` Տիգրան Մկրտչյան»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վրաց դասականի անունը կրող երեւանյան փողոցում իրենց հացը վաստակողները հազարապատիկ ավելի բարոյական են․ Աշոտյանը՝ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Բաց նամակ ի պաշտպանություն Հայաստանի եւ նրա ժողովրդի բարի համբավի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Նորություններ

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Բաց նամակ ի պաշտպանություն Հայաստանի եւ նրա ժողովրդի բարի համբավի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական