Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն՝ մենք՝ հիմնախնդիրների լուծմանը. Արման Թաթոյանն ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին

09/10/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի միջոցառմանն այսօր հայտարարեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այս նախաձեռնության մտահղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք, այն նաև նշանակում է հայ ժողովրդի միասնություն և համերաշխություն։ Այսօր մեզ պետք է կերտել այնպիսի իրականություն, որտեղ Հայաստանը նորից ճիշտ է, որտեղ մենք նորից իրավացի ենք։ Բոլորը միտված են ընտրություններում հաղթելու՝ մենք՝ հիմնախնդիրների լուծմանը։ Մենք ուզում ենք պատմություն, որը մեզ կվերադարձնի ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։

Այսօր հայաստանյան հասարակությունն ապրում է գոյաբանական ճգնաժամ, որն առավել խորացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, այն է՝ լինել կամ չլինել, տագնապի զգացումով քնել և արթնանալ։ Քաղաքական գործիչները փորձում  են հարցերին պատասխանել գեղեցիկ խոսքերով, բայց մարդիկ պահանջում են իմաստ և արդյունք»,- ասաց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկում ենք վերածնվել ու վերականգնվել, և հայ ժողովուրդը կարող է գնալ այդ ճանապարհով։

«Այսօրվա պատմությունը մեր պատմության ավարտը չէ։ Մեզ պետք է համերաշխություն և միավորում պառակտումից հետո։ Մենք ունենք ապագայի կարիք։ Մենք և մեր երեխաները չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալից դասեր քաղենք։
Այո՛, մեր ուժերը ջլատված են, բայց մենք կարող ենք քայլ առ քայլ կառուցել նոր, արժանապատիվ կյանք։ Մենք պետք է աշխատենք հանուն պետության և ժողովրդի ապագայի։
Մենք մեր մայրերին ասում ենք՝ կառուցում ենք երկիր, որտեղ վախ չեք ունենա ձեր երեխաների ապագայի համար։ Գործարարներին տալիս ենք հավատ, որ իրենք ջանքերն իմաստ ունեն»,- ասաց Թաթոյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ մենք մեղավոր չենք պարտության մեջ, բայց մեղավոր ենք, որ տեղ ենք տվել պատրանքներին, հույսը դրել այլոց վրա։
«Մեզ պետք է սթափություն, մենք պետք է միավորվենք արդարությնա շուրջ։ Անարդարության դեմ արդյունավետ պայքար հնարավոր է։ Մենք պետք է ճգնաժամը վերածենք հնարավորության, դժվարությունն օգտագործենք հանուն հաջողության։ Մենք կունենանք երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի աշխատանքից։ Կոռուպցիան կլուծենք թափանցիկ կառավարման համակարգ ստեղծելու միջոցով։

Հողը մշակողին չենք թողնելու մենակ. տալու ենք ռեսուրսներ, տեխնիկա։ Մենք չենք ուզում, որ գործարարները լքեն Հայաստանը. մենք ուզում ենք, որ նրանք վերադառնան Հայաստան՝ իրենց կապիտալով և հավատքով։ Հայաստանը պետք է ունենա նոր հարկային համակարգ, որը ոչ թե պատժում ու վախ է տարածում, այլ խթանում է զարգացումը։ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, տեխնոլոգիական պետություն»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նաև հավելեց՝ իրենց առաջնահերթություններից է լինելու սեփական քաղաքացիների մասին հոգ տանելը։
«Մենք հրաժարվելու ենք «թոշակ» հասկացությունից։ Կենսաթոշակը ողորմություն չէ, որ վճարվում է պետության բարի կամքով։ Պետությունը պետք է հատուցի այն սերնդին, որն իր կյանքի տարիները նվիրել է երկրի զարգացմանը։ Պետք է հասնել անվճար և ամենաբարձր որակի բժշկական օգնության՝ բոլորի համար՝ անկախ ֆինանսական հնարավորություններից։
Պետք  է ունենալ երկխոսություն Հայոց եկեղեցու հետ՝ հարգանք հոգևոր ավանդույթների նկատմամբ, պետության և եկեղեցու հարաբերությունների հստակ տարանջատում, բայց նաև՝ համագործակցություն։
Մենք պետք է հասնենք միասնության սփյուռքի հետ։ Մենք մեկ միասնական ազգ ենք, մենք սփյուռքին ասում ենք՝ դուք հյուրեր, հովանավորներ ու օտար չեք, այլ հայ ինքնության կրողն եք։ Սփյուռքի առաքելությունը պետք է լինի ոչ թե բարեգործությունը, այլ ներդրումները։ Գործնական հարաբերություններ, փոխադարձ օգուտներ պետք է կառուցել միասին»,- ասաց Արման Թաթոյանը։

Ամփոփելով՝ նա նշեց՝ իրենք անելու են ամեն ինչ՝ բարձրացնելու Հայաստանի միջազգային իմիջը՝ ժողովրդավարական ինստիտուտներ՝ ավտորիատար պոպուլիզմի փոխարեն, հուսալի գործընկեր՝ անկանխատեսլոիության փոխարեն։

«Մեզ պետք է ուժ։ Իրապես ուժեղ պետությունն արդար պետությունն է։ Ջանքերն արդյունք են տալու։ Սա հրավեր է բոլոր հայերին։ Հայաստանում կարող է և պետք է հաղթանակի արդարությունը»,- իր ելույթն ամփոփեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ եկել է արարելու ժամանակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025
Նորություններ

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025
Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական