«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկվա ասուլիսում շատ ավելի հստակ խոսեց, քան նախորդում։ Անկեղծ էր ինչպես ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում, այնպես էլ իրենց անելիքների ու ելքերի։ Նա անընդհատ խոսում էր կոնսոլիդացիայի մասին, եւ մեր հարցն էլ վերաբերում էր դրան։
«Շատերն են նկատում, որ ընդդիմության ներսում կոնսոլիդացիա չկա, նկատվում է ակնհայտ լարվածություն լիդերների՝ Ձեր եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ձեր թիմակիցների միջեւ, Դիմադրության շարժման օրերին դուք այդպես էլ 2 նախագահներով միասնաբար հանդես չեկաք, չկանգնեցիք մեկ հարթակում։ Բացի այդ, պարբերաբար Ֆեյսբուքում փոխհրաձգություններ են ձեր թիմերի միջեւ՝ միմյանց մեղադրում են, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով պահեց նրան, ով է ամրապնդում նրա դիրքերը։ Չե՞ք ցանկանում փոխել ձեր մարտավարությունը: Խոսքս ընդդիմությանն է վերաբերում: Եվ եթե չեք հեռանում ասպարեզից, ապա չե՞ք ցանկանում միասնաբար հանդես գալ եւ, ինչո՞ւ ոչ` առաջարկել նաեւ միասնական լիդեր, որպեսզի մարդիկ իմանան, թե ում հետեւից են գնում»,- հարցրինք ՀՀ երկրորդ նախագահին։
Նա պատասխանեց․ «Երեւի ամենից շատ քննարկվող հարցն է։ Դուք իրոք մտածում եք, թե հնարավոր է տարբեր քաղաքական միավորներ միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն։ Սա ուղղակի անհնար բան է։ Բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ միավորվել, եւ Դիմադրության շարժման ժամանակ, այո, միասին, ձեռք-ձեռքի տված՝ աշխատել են տարբեր կուսակցություններ։ Դա չի նշանակում, որ իրենց մեջ որոշակի տարաձայնություններ իսպառ բացակայում են։ Էդպես չի լինում»։
գաղափարախոսության կրող։ Իսկ մնացածը՝ իրենք իրար հետ շփվում են, խաշ են ուտում, իրար տուն են գնում, թե չէ, դա ինձ չի վերաբերում»։
Շարմազանովը բնական համարեց, որ 2 նախագահներն ունեն ընդհանուր մտահոգություններ, քաղաքական եզրեր, բայց տարբեր հարցերում՝ տարբեր կարծիք։ «Էդ իմաստով՝ երկրորդ նախագահի ասածը, որ Հայաստանի խնդիրների հետ կապված կա նույն մտահոգությունը, նորմալ է։ Ամենակարեւորը` ուզում եմ ասել, որ ես տեսել եմ երկրորդ նախագահի մոտ էդ անառողջ ամբիցիաների բացակայությունը։ Գլոբալ առումով՝ պետական մտածողություն ունեցող մարդու գնահատականներ էին, եւ էդ իմաստով՝ էսօր մենք դրան դրական ենք վերաբերվում։ Բոլորի մոտ դա պետք է լինի։ Խնդիրն էսօր Հայաստանի գահավիժումը կանգնեցնելն է։ Եվ բոլոր առողջ ուժերը, ովքեր քարը քարին են դրել, մի կողմ պիտի դնեն իրենց տարաձայնությունները։ Ես գիտեմ, որ շատ բարդ է դա, բայց պիտի դնեն»,- ասաց Շարմազանովը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում