ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա և Հունաստան կատարած այցից հետո մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ մեծ ուշադրություն է դարձվել այն բանի վրա, թե «ինչ կարող է անել Թուրքիան՝ օգտագործելով իր ազդեցությունը, իր կապերը, որպեսզի օգնի կանխել հակամարտության տարածումը Միջին Արևելքում»։
Ըստ նրա, Ստամբուլում կողմերը խոսել են նաև այն մասին, թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան Գազայի հատվածում հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների գլխավորած կառավարության, անվտանգության վերականգնման տեսանկյունից, ինչպես նաև այն աշխատանքի մասին, որ նա կարող է վարել ուրիշների հետ՝ փորձելով ավելի կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատել տարածաշրջանում»:
Բլինքենը հայտնել է, որ Թուրքիայում խոսել են նաև առաջիկա շաբաթների ընթացքում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացի վերջնական քայլերի մասին։
ԱՄՆ պետքարտուղարին արժե հիշեցնել, թե անցյալ տարվա ավերիչ երկրաշարժի օրերին Թուրքիան ինչպես էր օգտվում խառն իրավիճակից ու հարվածներ հասցնում հարևան երկրներին, այդ թվում՝ փլատակների վերածված Սիրիային։
Ու հիմա նա հույսը դրել է Թուրքիայի վրա՝ գառը գայլին պահ տալով։