Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս (Բաղեշ) նահանգում թուրքական ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ժանդարմերիայի ջոկատների կողմից իրականացված օպերացիայի ընթացքում 3 քուրդ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Բիթլիսի նահանգային ժանդարմերիայի հատուկջոկատայինների և ժանդարմերիայի հրամանատարության ուժայինների կողմից՝ «ներքին անվտանգության նկատառումներից ելնելով»։
Նշվում է, որ վերջին 2 օրվա ընթացքում թուրք ուժայինները 6 քուրդ զինյալի են սպանել, որից 3-ը Բիթլիսում, 3-ն էլ Հաքքարիի նահանգում։ Ոչնչացվել են նաև քուրդ զինյալների զենքերը:
Հարկ է նշել, որ հիշյալ օպերացիան ուղղված է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցություն (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ։
Աղբյուրը` Ermenihaber.am