«Հայաստանում քրեական գործ է հարուցվել «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարած հինգ անձանց նկատմամբ»,- Հայաստանի ՔԿ-ին հղում անելով՝ հրճվանքով գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ակնհայտ է, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցների ձերբակալություններից ուրախանում են ՀՀ իշխանություններն ու դրանց հարողները, մեկ էլ Բաքուն։
«Այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խուլիգանական արարքներ են կատարել»,- Հայաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրությունն արտագրել ու հրապարակել են ադրբեջանական կայքերը։