Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը հետագայում քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի համար մենք շարունակելու ենք պայքարել։ Այս մասին ասաել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեցլ է, որ Բերձորը, ցավոք, պետք է շրջանցեն։ Հարցին, թե ինչու են ընտրել այդ ճանապարհը, Արայիկ Հարությունյանը բարկացած պատասխանել է. «Հանրայնացնել այդ ճանապարհի նպատակահարմարությունը ճիշտ չէ։ Շատ անզգույշ գործողությունների հետևանքով անգամ իր և պատգամավորների աշխատասենյակ մտնողների մասին է ադրբեջանցին վայրկյաններ անց իմանում։ Կարող ենք միասին որոշել ճանապարհից հրաժարվելու հարցը, բայց հետևանքների համար պետք է պատասխան տանք միասին»։