Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ Էջմիածին-Երևան ճանապարհահատվածը փակ է։ Մեզ ահազանգած քաղաքացիները նաև լուսանկար են ուղարկել, որում երևում է, որ ճանապարհը փակել են բեռնատարներով։
Auroranews-ը մոտ կես ժամ է փորձում է մանրամասներ ճշտել Էջմիածնի քաղաքապետարանից, սակայն այս կառույցի հեռախոսահամարներին կամ որևէ մեկը չի պատասխանում, կամ էլ նշվում է, որ հեռախոսահամարը գոյություն չունի։