Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց՝ երբ քաղաքային իշխանություններն ասում են, որ տրանսպորտի սակագնի արտոնություններ են տալիս, ընդամենը կեղծ հայտարարություններ են անում։
«Ավագանին հելնի վերև, իջնի ներքև, չունի այդ լիազորությունը։ Այսիքնն՝ եղել է 100 դրամ, հիմա թանկացնում են։ Այս փուլում թանկացման տարբեր շերտեր կան։
Մանուկյանը նշեց, որ Telcell-ի պայմանագրի մեկի հինգ կետով, որը ստորագրել է ՔՊ-ն՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչ Սարգսյանի ձեռքով, ասում է՝ համակարգի մատակարար ընկեր ընկերությունը պետք է նմանատիպ համակարգի ներդրում իրականացրած լինի, առնվազն 200 շարժակազմ ունեցող նվազագույնը երեք քաղաքում, վերջին հինգ տարիների ընթացքում։
Իսկ ձեր սիրած Tel cell-ին, ապա այն զրո է։ Ուզում եմ հասկանամ՝ բանակին կլուբնիկ վաճառող ֆիրման, որ փայատեր է Tel cell-ին, դրա համա՞ր եք վախենում Tel cell-ին վռնդեք, թե չէ. անկեղծ եղեք »,- հարց հնչեցրեց նա։
Մեսրոպ Մանուկյանը միաժամանակ կեսկատակ-կեսլուրջ հավելեց՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի բարի դեմքի տակ թաքնված է ծովահրեշը: «Այդ ծովի մեջի սիրուն դելֆինի ժպիտը, որ ունեք, տակը թաքնված է Սուրեն Գրիգորյան, ծովահրեշ»,- ասաց նա, ինչը հարուցեց ավագանու անդամների ծիծաղը։
«Ես ուղղակի ուզում եմ հասկանամ հետևյալը՝ Տիգրան Ավինյանը գալով, այս ամբողջ կոռուպցիան համակարգը տեսնելով… պարոն Ավինյան, ինչու՞ հետևողական չեք լինում։ Ինչու՞ ականջներից չեք քաշում, Telcell-ին մի հատ էլ ապտակ տաք, ասեք այստեղից գնացեք»,- հետաքրքրվեց նա։
Մանուկյանը նաև անդրադարձավ պնդումներին, թե վարորդներն արդեն լավ պայմաններում են աշխատում։
«Վարորդները հենց այսօր են ինձ նամակ գրել, որ զուգարանը դեռ չունեն: Այդ որ դուք ասում եք՝ զուգարան, մինչև հիմա Տիգրան Ավինյան, ձեր ասածը չեն անում։ Ձեզ մի հատ ճիպոտ եմ բերելու, որ ձեր ասածը չանելու համար դուք ճիպոտով տաք հետևներին, որ կաբինետում նստած չմնան, հելնեն, գործ անեն։ Կարծում եմ եկող տարվա բյուջեից առաջ այդ ճիպոտը պիտի բերեմ, նվեր տամ ձեզ։ Զուտ նրա համար, որովհետև արտոնյալ են, ոչ մեկին գործից չեք հանում, չեք պատժում»,- ասաց նա: