Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերի շուրջ:
Ադրբեջանը հայտնել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև անցկացված բանակցությունների և բաց մնացած օրակարգային հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ իր դիրքորոշումը։